ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր
  • Առկա
  • Հեռակա
Բակալավրիատ
  • Մշակութաբանություն
  • Կերպարվեստ
  • Երաժշտական կրթություն
  • Դեկորատիվ-կիրառական արվեստ
  • Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում
  • Հագուստի մոդելավորում
Մագիստրատուրա
  • Մշակութաբանություն
  • Կերպարվեստ
  • Երաժշտական կրթություն
  • Դեկորատիվ-կիրառական արվեստ
  • Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում
  • Հագուստի մոդելավորում

1959թ. ստեղծվեց երգ-երաժշտության բաժինը, 1960թ.` նկարչության տարրական մեթոդիկայի, իսկ հետագայում երկու բաժինների միավորմամբ ձևավորվեց գեղագիտական դաստիարակության ֆակուլտետը` երաժշտության և կերպարվեստի բաժիններով: Տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ֆակուլտետը և նրա բաժինները առանձնացել և միավորվել են, կրելով տարբեր անվանումներ: 

Նախկինում ֆակուլտետը ղեկավարել են Կ. Միրզախանյանը, Յ. Զարգարյանը, Վ. Խաչիկյանը, Լ. Բերբերյանը, Յ. Մանուկյանը, Գ. Խուդոյանը, Յ. Յուզբաշյանը, Ա. Շեկունցը, Լ. Ներսիսյանը, Ս. Թերզյանը: 2012թ. վերանվանվել է Գեղարվեստական կրթության ֆակուլտետ:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետը բազմաֆունկցիոնալ ուսումնագիտական կառույց է, որն ապահովում է ուսումնական, գիտական և ստեղծագործական գործընթաց: Ասպիրանտական կրթությունն իրականացնում են մասնագիտական ամբիոնները:

Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են հանրապետության դպրոցներում, բուհերում, մշակութային, գիտահետազոտական հաստատություններում, իսկ նրանցից շատերը հանրապետությունում ճանաչված արվեստագետներ են:

Ֆակուլտետում մշտապես գործել և գործում են տարբեր գեղարվեստական համույթներ` երգչախմբեր, ջութակահարների անսամբլ:
Այսօր Գեղարվեստական կրթության ֆակուլտետում աշխատում է գիտությունների 5 դոկտոր, 23 պրոֆեսոր, 23 գիտության թեկնածու, 17 դոցենտ, 2 ժողովրդական նկարիչ, 5 արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր արտիստ և վաստակավոր նկարիչ, 1 վաստակավոր մանկավարժ և գիտության 1 վաստակավոր գործիչ:

Ֆակուլտետի բլոգի հասցեն` gegharvest.wordpress.com:

Աշխատակազմ

Կերպարվեստի ամբիոն

Կերպարվեստի ամբիոնը ստեղծվել է 2012 թվականին՝ Գունանկարի և Գծանկարի ամբիոնների միավորումից: Վերոնշյալ ամբիոնները ստեղծվել էին Նկարչության ամբիոնի հիման վրա, որը հիմնադրվել է 1961թվականին:

Մինչև 1966 թվականը Նկարչության ամբիոնը ղեկավարել է արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Կարո Մինասյանը:

Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են Մ.Փանոսյանը (1966-1967թթ.), Էդվարդ Իսաբեկյանը, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը (1967-1968թթ.): 1968 թվականին առանձնացան գունանկարի և գծանկարի ամբիոնները:

1968-1988 թվականներին գունանկարի ամբիոնը ղեկավարել է ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը, այնուհետև ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սուրեն Սաֆարյանը: 1988- 2012թթ. գունանկարի ամբիոնի վարիչն է դոկտոր, պրոֆեսոր ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լեմս Ներսիսյանը: 1968 թվականից գծանկարի ամբիոնի վարիչ էր ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ղուկաս Չուբարյանը:

Հետագայում այդ պաշտոնը ստանձնեցին վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանը, դոցենտ Հովհաննես Մուրադյանը, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը, մ.գ.թ. դոցենտ Արտաշես Քեշիշյանը: 2012 թվականին գծանկարի ամբիոնին միացավ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնը: Նույն թվին միավորվեցին գունանկարի և գծանկարի ամբիոնները: Նորաստեղծ ամբիոնը վերանվանվեց Կերպարվեստի ամբիոն, որի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Լեմս Ներսիսյանը:

2013-2014 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Սարգիս Թերզյանը:

2014 թվականից կերպարվեստի ամբիոնի վարիչ նշանակվեց ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ֆարաոն Միխաիլի Միրզոյանը: Կերպարվեստի ամբիոնը ֆակուլտետի հիմնական և կարևոր ամբիոններից է, որտեղ ուսանողը ձեռք է բերում պրոֆեսիոնալ նկարչության հիմքերը` գեղանկար, գծանկար, քանդակագործություն, գրքի գեղարվեստական ձևավորում, համակարգչային գրաֆիկա, նաև մանկավարժական և մեթոդական հմտություններ կերպարվեստի ոլորտում:

Ամբիոնի նպատակն է ուսանողին տալ համապատասխան գրագիտություն, պատրաստել բարձր մակարդակի նկարիչ-մանկավարժներ:

Ամբիոնում դասավանդում են փորձառու դասախոսներ` ժողովրդական նկարիչներ, արվեստի վաստակավոր գործիչներ:

Էլ. փոստ՝ finearts22@aspu.am

Հեռ.` 55 60 30(ներքին՝ 134)

Կարեն Գուրգենի Աղամյան

Կերպարվեստի ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Արա Հրավարդի Հակոբյան

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արտաշես Պողոսի Քեշիշյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Անուշ Կարապետի Եղիազարյան

մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գայանե Լիպարիտի Եղիազարյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մարինա Ռավենի Վանյան

Ասիստենտ

 

Տիգրան Էդուարդի Դավթյան

Ասիստենտ

 

Հռիփսիմե Կարապետի Մարոնյան

Դասախոս

Տարոն Արմենակի Ալեքսանյան

Դասախոս

Նաիրա Յուրիկի Մխիթարյան

Դասախոս

Մելքոն Գրիշայի Ավետիսյան

Դասախոս

 

Կամո Վաշայի Խաչատրյան

Դասախոս

Աննա Դավիդի Դավթյան

Դասախոս

Լեմս Սուրենի Ներսիսյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ֆաենբերգ Հրաչի Սարգսյան

Պրոֆեսոր

Արթուր Երչանիկի Մարտիրոսյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Սարգիս Ստեփանի Թերզյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Սևադա Մուշեղի Սարգսյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Ժաննա Լեւուշի Խաչատրյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

 

Սամվել Մանուկի Կարապետյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Միսակ Վարդգեսի Մելքոնյան

Ամբիոնի վարիչի տեղակալ, դոցենտ

Գևորգ Ստեփանի Գրիգորյան

Ասիստենտ

Վահրամ Սպարտակի Հակոբյան

Ասիստենտ

Աղվան Զալիբեկի Մխիթարյան

Ասիստենտ

Հայկուհի Սերգեյի Մուկոյան

Մանկ. գիտ. թեկ.,դոցնետ

Վահագն Հակոբի Ջիվանյան

Դասախոս

Սրապիոն Հենրիկի Դանիելյան

Դասախոս

Վանանդ Հովհաննես Շիրազի Կարապետյան

Դասախոս

Լիլիթ Անատոլի Գրիգորյան

Դասախոս

Դավիթ Վանյայի Հովհաննիսյան

Դասախոս

Լիանա Հրաչիկի Այվազյան

Դեկանի տեղակալ ուսումնական գծով, ասիստենտ

Երաժշտության մանկավարժության ամբիոն

Տարիներ շարունակ կառուցվածքային փոփոխությունների հետևանքով Երաժշտության տեսության և դասավանդման մեթոդիկայի, Նվագարանների, Խմբավարության և ձայնադրման ամբիոնները առանձնացել և միավորվել են, կրելով տարբեր անվանումներ:

2015 թվականին ամբիոնը վերանվանվել է Երաժշտության մանկավարժության ամբիոն:

Տարբեր տարիներին ամբիոնների վարիչներ են եղել երաժշտագետներ և կատարողներ Ցիցիլյա Բրուտյանը, Էմմա Ծատուրյանը, Յակով Զարգարյանը, Էդուարդ Էլբակյանը, Խորեն Մեյխանեջյանը, Մանուկ Մանուկյանը, Հենրիկ Սիմոնյանը, Ելենա Վարդանյանը, Սեդա Մանգասարյանը, Կարլեն Թոփչյանը, Լորետա Աղասարյանը, Արկադի Շեկունցը, Յուրի Յուզբաշյանը, Սարգիս Էլբակյանը, Վյաչեսլավ Եդիգարյանը, Արտաշես Բաբուրյանը, Աննա Հարությունյանը, Մարգարիտա Բաղդասարյանը և այլոք:

Ամբիոնի պատմության ընթացքում ստեղծվել են երգչախմբեր, որոնք տարբեր տարիներին ղեկավարել են դոցենտ Վ.Չաքմիշյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Է.Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Է.Էլբակյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Խ.Մեյխանեջյանը, Մ.Մեսրոպյանը, դոցենտ Ա.Բաբուրյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Է.Էլբակյանի ղեկավարությամբ երկսեռ երգչախումբը հանրապետական երգչախմբերի մրցույթին արժանացել է ոսկե մեդալի, իսկ դոցենտ Ա. Բաբուրյանի ղեկավարությամբ գործող «Ամադեուս-98» հանրապետական մրցույթի դափնեկիր «Ավե Մարիա» իգական կամերային երգչախումբը ակտիվորեն մասնակցում է հանրապետության երաժշտական կյանքին. բացի Երևանից, երգչախումբը համերգներ է ունեցել նաև Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Արտաշատում, Աշտարակում, Արարատում և այլուր: Ամբիոնի կազմում գործում է ջութակահարների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է դոցենտ Յուրի Ավետիսյանը. անսամբլն ակտիվ մասնակցություն է ունենում համալսարանի երաժշտական կյանքին:

Ամբիոնում տարվում են ուսումնամեթոդական, գիտական, դաստիարակչական լայն աշխատանքներ, իրականացվում է ասպիրանտական կրթություն, հրատարակվում են մենագրություններ, մեթոդական և ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ:

Դասախոսներն ու ուսանողները ինչպես համալսարանում, այնպես էլ միջբուհական տարբեր գիտաժողովներում հանդես են գալիս գիտական զեկուցումներով:

Ամբիոնի դասախոսներն ու ուսանողները իրենց կատարողական ելույթներով ակտիվորեն մասնակցում են համալսարանի մշակութային կյանքին

Ամբիոնում աշխատում է 9 պրոֆեսոր, 11 դոցենտ, 1 դոկտոր, 7 թեկնածու:

էլ. փոստ` mus-art33@aspu.am

Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 164)

Սարգիս Էդուարդի Էլբակյան

Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչի պ/կ, մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսորի  պ/կ

Աննա Պետրոսի Հարությունյան

Ամբիոնի վարիչի տեղակալ, արվ. գիտ. թեկ., դոցենտ

Յուրի Վաղարշակի Յուզբաշյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արկադի Արամի Շեկունց

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Անանիա Անանիայի Բերբերյան

Պրոֆեսորի պ/կ

Հենրի Զավենի Սիմոնյան

Պրոֆեսորի պ/կ

Էդուարդ Մուշեղի Դանիելյան

Պրոֆեսոր

Վյաչեսլավ Արշավիրի Եդիգարյան

Արվ. գիտ. թեկ., դոցենտ

Գոհար Բեժանի Մելիքսեթյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Արտաշես Ռոբերտի Բաբուրյան

Դոցենտ

Նունե Էդիկի Պողոսյան

Պրոֆեսոր

Շաքե Սուրենի Թադևոսյան

Դոցենտ

Անահիտ Սաշայի Գասպարյան

Դոցնետ

Յուրի Արտյոմի Ավետիսյան

Դոցենտ

Ռիմմա Սերգեյի Հակոբովա

Դոցենտ

Սուրեն Սուրենի Շահսուվարյան

Դոցենտ

Լիլիկ Գուրգենի Խաչատրյան

Դոցենտ

Մարգարիտա Էդուարդի Բաղդասարյան

Դոցենտ

Անահիտ Մարատի Գևորգյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Աննա Ժորիկի Ադամյան

Արվ. գիտ. թեկ., դոցենտ

Սուսաննա Էդվարդի Պետրոսյան

Ասիստենտ

Շուշանիկ Ռուդոլֆի Մաթևոսյան

Ասիստենտ

Ֆլորա Յուրիի Ավետիսյան

Ասիստենտ

Նաիրա Արթուրի Մարգարյան

Ասիստենտ

Մարիա Արամի Սիմոնյան

Ասիստենտ

Ելենա Թելմանի Դադոյան

Դասախոս

Արաքսյա Արտավազդի Խաչատրյան

Դասախոս

Նաիրա Հրանտի Մադոյան

Դասախոս

Արմինե Օնիկի Օջախյան

Դասախոս

Մարիաննա Ռոլանդի Ավետիսյան

Դասախոս

Զարուհի Խաչիկի Սայադյան

Դասախոս

Արուսյակ Համազասպի Կոստանյան

Դասախոս

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը կազմավորվել է 1968 թվականին: Ամբիոնը ժամանակ առ ժամանակ վերանվանվել է՝ ‹‹Նկարչության դասավանդման մեթոդիկայի և գրաֆիկայի›› /1968-1988/, ապա ‹‹Կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի և դեկորատիվ կիրառական արվեստներ››-ի /1988-2007/, իսկ 2007թ.-ից առ այսօր՝ ‹‹Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության››: Ամբիոնը ղեկավարել են հանրապետության ճանաչված մասնագետներ /արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահրամ Խաչիկյան /1968-1984/, դոցենտ Հարություն Հովհաննիսյանը /1984-1988/, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը /1988-2000, 2007-2008/, պրոֆեսոր Սարգիս Թերզյանը /2000-2007/:

Ամբիոնը սպասարկում է Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում և Մշակութաբանություն բաժինները, որոնց ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա բակալավրում ու մագիստրատուրայում:

Արվեստի պատմություն, տեսություն և կառավարում բաժինը պատրաստում է արվեստաբաններ և արվեստի կառավարման /Art management/ մասնագետներ:

Ուսման ընթացքում ծանոթանում են հայ և համաշխարհային կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության պատմություններին, արվեստի կառավարման, նաև հումանիտար բլոկի դասընթացներին:

Շրջանավարտները կարող են աշխատել հանրապետության պատկերասրահներում, թանգարաններում, մասնագիտական կրթական հաստատություններում, մշակութային օջախներում որպես արվեստաբաններ և արվեստի կառավարման մասնագետներ /PR manager/:

Մշակութաբանություն բաժինը պատրաստում է մշակութաբաններ: Ուսման ընթացքում ուսանողները ծանոթանում են հայ և համաշխարհային մշակույթի, կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի պատմություններին, նաև հումանիտար բլոկի դասընթացներին: Ուսանողները մասնակցում են մանկավարժական և թանգարանային պրակտիկաների, կազմակերպում մշակութային միջոցառումներ:

Շրջանավարտները կարող են աշխատել մշակութային կառույցներում:

էլ. փոստ` arthistcult20@aspu.am

Հեռ.` 55 60 30(ներքին՝ 133)

Նորություններ