ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր
  • Առկա
  • Հեռակա
Բակալավրիատ
  • Ֆիզիկա
  • Բնագիտություն
  • Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա
Մագիստրատուրա
  • Ֆիզիկա
  • Բնագիտություն
  • Տեխնոլոգիա և ձեռնարկչություն    
  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա
 
 

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը կազմավորվել է 2012 թվականին՝ Ֆիզիկատեխնոլոգիական ու Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների միավորման արդյունքում:


Ֆակուլտետը պատրաստում է ուսուցիչներ ֆիզիկա, մաթեմատիկա, բնագիտություն, ինֆորմատիկա, տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտությունների գծով:

Ֆակուլտետում գործում է լրացուցիչ մասնագիտությունների համակարգը, որը հնարավորություն է ընձեռում բակալավրիատում սովորող ուսանողներին զուգահեռաբար ստանալ լրացուցիչ մասնագիտություն։

Ֆակուլտետի ամբիոնների կազմում գործում Է ուսումնական  9  լաբորատորիա և արհեստանոց, որոնց նյութատեխնիկական հագեցվածությունը պարբերաբար արդիականացվում է՝ գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց:

Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) հետ; Օպտիկա մասնագիտացում ընտրած մագիստրանտները հետազոտական պրակտիկան անց են կացնում ՖՀԻ-ի գիտական լաբորատորիաներում, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մի մասն իրենց ավարտական աշխատանքներն ու թեզերը պատրաստում են ՖՀԻ-ի առաջատար գիտնականների ղեկավարությամբ։ 

2011թվականից համալսարանում գործում է քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի գիտաուսումնական լաբորատորիան, որի հիման վրա 2011թ-ին ՖՀԻ-ի հետ համատեղ ստեղծվել է ոչ գծային օպտիկական, ֆոտոնիկական և լազերային նյութերի գիտական լաբորատորիան։ 

Ֆակուլտետի նախաձեռնությամբ ՀՊՄՀ-ը համագործակցության պայմանագրեր է կնքել նաև ՀՀ ԳԱԱ-ի Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հետ։

Ֆակուլտետում հետևողականորեն իրականացվում է ուսուցման նոր տեխնոլոգիաների ներդրումը. արդեն գործում է համակարգչային լսարան-պորտալը, որտեղ ուսանողները և աշխատակիցները կարող են անվճար օգտվել ութսուն հազար անուն էլեկտրոնային գիտական գրականությունից և ուսումնամեթոդական նյութերից: 

Մասնագիտական առարկաների մի մասը դասավանդվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ (ինչն էապես բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը և դասավանդման որակը), իրականացվում է ուսումնական լաբորատորիաների վերազինում, լաբորատոր աշխատանքների արդիականացում և այլն։ 

Ֆակուլտետում գործում է ուսումնական աստղադիտարանը, ուր պարբերաբար այցելում են տարբեր դպրոցների աշակերտները, ինչը նպաստում է բուհի և դպրոցի կապի ամրապնդմանը։

Նոր ուսումնական ծրագրերի և տեխնիկական միջոցների արդիականացման և ներդրման շնորհիվ փորձ է արվում ապահովել որակական առաջընթաց:

Ֆակուլտետում ուսանողների անմիջական մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են ուսանողների աշխատանքների ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, պատմական և ռազմահայրենասիրական թեմաներով գիտահանրամատչելի դասախոսություններ։

 

Աշխատակազմ

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը վերակազմավորվել է 2016 թվականին` Մաթեմատիկայի դասավանդման մոթոդիկայի, Բարձրագույն հանրահաշվի և երկրաչափության, Մաթ.անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնների միավորման արդյունքում: Ամբիոնում աշխատում է գիտությունների 9 դոկտոր, 1 ակադեմիկոս, 9 պրոֆեսոր, 10 թեկնածու, 10 դոցենտ:

Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնում պաշտպանել են 10 ատենախոսություններ: Ներկայումս ամբիոնն ունի 3 հայցորդ և 1 ասպիրանտ: Ամբիոնի ներկայիս աշխատակիցների կողմից հրատարակվել է ավելի քան 1000 գիտական աշխատանք` տեղական, միջազգային ամսագրերում` գրանցված միջազգային գիտաչափական շտեմարաններում:

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են նաև հանրակրթական տարրական դպրոցի մաթեմատիկայի, միջին դպրոցի հանրահաշվի, ավագ դպրոցի երկրաչափության և բարձրագույն հանրահաշվի, բարձրագույն երկրաչափության և բուհական մի շարք այլ դասագրքեր, մենագրություններ, մեթոդական ձեռնարկներ, գիտամեթոդական ժողովածուներ:

Ամբիոնում գործում է «Մաթեմատիկական կրթություն» գիտամեթոդական սեմինարը: Ամբիոնը 2013-2018թթ. կազմակերպել է «Մաթեմատիկական կրթություն 1-6» վեց միջազգային գիտաժողովներ, որոնց մասնակցել են ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Սլովենիայի, Ուկրաինայի մասնագետները: Անցկացված բոլոր գիտաժողովների նյութերը հրատարակվել են առանձին գիտական ժողովածուներով: Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են ՀՀ-ում, ՌԴ-ում, Ուկրաինայիում, Ավստրիայում կազմակերպված բազմաթիվ գիտաժողովների, հանդես եկել պլենար և խմբային զեկուցումներով: Ամբիոնի դասախոսները մասնակցել և զեկուցումով հանդես են եկել Մաթեմատիկայի, ինչպես նաև Մաթեմատիկական կրթության համաշխարհային վեհաժողովներին: Ամբիոնը ակտիվորեն մասնակցել և մասնակցում է Եվրամիության TEMPUS և ERASMUS+ կրեդիտային շարժունության ծրագերին։

Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են`

  • Արժեքները և նրանց ձևավորումը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում:
  • Միջին և ավագ դպրոցում մաթեմատիկայի ուսուցման արդյունավետության բարձրացման հիմնահարցը:
  • Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա. նորարարական մեթոդներ. ուսուցման կոլեկտիվ եղանակ:
  • Ենթաբազմաձևությունների տեսություն:
  • Ինտեգրալ դիֆերենցիալ հավասարումներ, ֆակտորիազացիա:
  • Բուլյան և դ'Մորգանի ֆունկիցիաներ, քվազիխմբերի տեսություն:
  • Թաղանթների տեսության դիֆերենցիալ հավասարումների սպեկտրալ անալիզ:
  • Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա, սեյսմոլոգիա, սպեկտրալ անալիզ:
  • Ալիքային տեսության մեթոդների կիրառությունը փոփոխվող տնտեսական համակարգերում:

Ամբիոնում բազային ֆինանսավորման հիմունքներով իրականացվում է «Մաթեմատիկայի դպրոցական դասընթացի գիտամանկավարժական և արժեբանական հիմունքները կրթական նոր հարացույցի պայմաններում» ծրագիրը:

էլ. փոստ` teach-mat05@aspu.am

Հեռ.՝ 59 70 20, 59 70 24

Համլետ Սուրենի Միքայելյան

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, ֆիզ. մաթ. գիտ. թեկ., մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, 

Գևորգ Երվանդի Բաղդասարյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գուրգեն Ռուբենի Ղուլղազարյան

Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Քրիստափորի Հարությունյան

Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Յուրի Մովսեսի Մովսիսյան

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Լևոն Գուրգենի Արաբաջյան

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ալեքսանդր Խաչատուրի Ղուշչյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Մանուկ Աշոտի Մկրտչյան

Մանկ. գիտ. դոկտոր, դոցենտ,  Լաբորատորիայի վարիչ 

Լուսինե Գուրգենի Ղուլղազարյան

Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Յուրիկ Սերյոժայի Սաֆարյան

Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Վարազդատ Կոլյայի Վարդազարյան

Ֆիզ.մաթ.գիտ.թեկ., դոցենտ

Սևադա Անուշավանի Խաչատրյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Վաղարշակ Կառլենի Ոսկանյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Վարուժան Վրեժի Վարդապետյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Վահրամ Անդրանիկի Ներսեսյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Սարիբեկ Էլիբեկի Հակոբյան

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

Սերգեյ Ստեփանի Դավիդով

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Գուրգեն Ռուբենի Ասատրյան

Ֆիզմաթ. գիտ. թեկ., ասիստենտ

Արաքսյա Տիգրանի Մկրտչյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Օլյա Վաղինակի Սահակյան

Դոցենտ

Աղավնի Հասոյի Գրիգորյան

Դասախոս

Նորվարդ Սմբատի Դովլաթյան

Դասախոս

Անժելա Իսրայելի Մինասյան

Դասախոս

Անահիտ Վարդանի Ենոքյան

Դասախոս, կրտսեր գիտաշխատող

Տեխնոլոգիական կրթության ամբիոն

Ամբիոնը (նախկինում` «Ընդհանուր տեխնիկական առարկաներ»,«Մեքենագիտության և նյութերի մշակման», «Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և դրանց դասավանդման մեթոդիկայի» ամբիոնը ) կազմավորվել է 1959 թվականին: 1967 թվականին ամբիոնը լիկվիդացվել է, վերաբացվել է 1969-ին:

Ամբիոնին կից գործում են էլեկտրատեխնիկայի, հիդրավլիկայի և ջերմատեխնիկայի, մեքենագիտության և մեքենաշինության տեխնոլոգիայի, Ռոբոտատեխնիկայի և ավտոմատ նախագծման համակարգերի, Հագուստի մոդելավորման և Սննդի պատրաստման տեխնոլոգիայի լաբորատորիաները, Մետաղամշակման և Փայտամշակման արհեստանոցները:

Ամբիոնի առարկաների գծով բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներն անցնում են ուսումնական և արտադրական պրակտիկա «Ինտերստանոկ» ԳԱԲԲԸ և ՓԲԸ «Ռուսալ-Արմենալ» գործարաններում:

Ամբիոնը համագործակցում է ՀՊՃՀ-ի մետալուրգայի և նյութագիտության պրոբլեմային լաբորատորիայի հետ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական Պրոբլեմների Ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ:

Աշխատակիցները և ամբիոնի մագիստրոսները ակտիվ մասնակցություն են ունենում միջազգային, հանրապետական, ՀՊՄՀ-ի և ՀՊՃՀ-ի տարեկան գիտաժողովներում:

Ամբիոնում զարգացնում են հետևյալ հիմնական գիտական ուղղությունները`

  • Ժամանակակից գործիքանյութեր,
  • Մակերևույթային ամրացման ֆիզիկա և ճառագայթային նյութագիտության խնդիրներ,
  • Քարամշակման ալմաստային գործիքների համար նոր կապակցանյութերի մշակում:
  • Տեխնոլոգիական կրթության ոլորտում ինժեներական մտածողության զարգացման մեթոդիկայի մշակումը

էլ. փոստ` mac-mac-mat34@aspu.am

Հեռ.` 59 70 51

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնը կազմավորվել է 2012 թվականի հունիսին:

Ամբիոնում զարգանում են հետևյալ հիմնական գիտական ուղղությունները`

  • Կրթական համակարգի արդի բարեփոխումները և ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորման խնդիրը մանկավարժական բուհերում,
  • Ֆիզիկայի և բնագիտության ուսուցման կատարելագործումը մանկավարժական բուհում և հանրակարթական դպրոցում,
  • Կրթական համակարգի արդի բարեփոխումները և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի հիմնախնդիրները ավագ դպրոցում,
  • Լազերային նյութերի մշակում և ֆիզիկական հատկությունների հետազոտում:

Էլ. փոստ՝ physmet38@aspu.am

Հեռ.` 59 70 54

Էդվարդ Պիերի Կոկանյան

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արթուր Միքայելի Իշխանյան

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գագիկ Գևորգի Դեմիրխանյան

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի պ/կ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար

Խաչատուր Վլադիմիրի Ներկարարյան

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Գառնիկի Հարությունյան

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սերգեյ Երեմի Ներսիսյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

Մարիամ Ռաֆիկի Գևորգյան

Ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, փիլ. դոկտոր /PhD/, բաժնի պետ

Արսեն Սրապիոնի Թարոյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

Նաիրա Ավետիսի Սաֆարյան

ՀՊՄՀ- Հենակետային վարժարանի տնօրեն, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Պետրոս Գարուշի Պետրոսյան

Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ 

Ատոմ Վաչագանի Եգանյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Նարինե Էդիկի Բաբաջանյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Անուշ Վարդգեսի Դանիելյան

Դասախոս

Միշա Խաչատուրի Խառատյան

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի լաբորատորիաների վարիչ

Սուսաննա Սուրենի Սարգսյան

Ավագ ինժեներ

Մարգարիտա Նորիկի Կիրակոսյան

Ինժեներ

Ցողիկ Ավետիսի Ավետիսյան

Ավագ լաբորանտ

Նունե Նորիկի Մխիթարյան

Մասնագետ

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնը հիմնադրվել է 1987 թվականին` Ֆիզիկամաթեմատկական ֆակուլտետի կազմում:

Ամբիոնի հիմնադրման և կազմավորման գործում մեծ ավանդ ունի ներկայումս ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Մկրտիչ Սահրադյանը, ով 1987-2009 թվականներին եղել է ամբիոնի վարիչ:

2011թ. ամբիոնը վերանվավել է «Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի» և ընդգրկվել Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կազմում:

Ամբիոնը պատրաստում է «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավր և մանկավարժության մագիստրոս որակավորմամբ մասնագետներ, որոնք կարող են աշխատել և դպրոցներում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչներ, և կազմակերպություններում, ընկերություններում՝ որպես ծրագրավորման, հաշվողական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:

Ամբիոնն ունի մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման 2 հայցորդներ՝ ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ինֆորմատիկա) մասնագիտությամբ:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է համալսարանի ինֆորմատիզացիայի, ուսումնական գործընթացի ավտոմատացման, այդ թվում՝ տարբեր մասնագիտությունների գծով էլեկտրոնային ուսումնական նյութերի, դասընթացների և հեռավար ուսուցման համար անհրաժեշտ մասնագիտական բազայի ստեղծմանը:

Ամբիոնում ներկայումս աշխատում են 2 պրոֆեսոր, 10 դոցենտ, 3 ասիստենտ, 3 դասախոս: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ինչպես Հանրապետության, այնպես էլ այլ երկրներում կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրապարակված են բազմաթիվ գիտական, ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքներ (30 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ, շուրջ 250 հոդվածներ):

Թեկնածուական թեզ են պաշտպանել 3 ասպիրանտ և 3 հայցորդ:

Ամբիոնն ունի 9 համակարգչային լսարան, որոնք հագեցած են ժամանակակից համակարգչային տեխնիկայով, էլեկտրոնային գրատախտակներով, լուսածրիչներով, տեղային և ինտերնետ ցանցով:

Ամբիոնի դասախոսները վարում են դասախոսություններ, կատարում լաբորատոր և գործնական աշխատանքներ՝ համալսարանի բոլոր ֆակուլտետների՝ բակալավրի, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար:

Վիրտուալ շրջագայություն

էլ. փոստ` teachinfo06@aspu.am

Հեռ.` 59 70 73

Վեբ կայք՝ www.informatics.aspu.am

Համլետ Հարությունի Հարությունյան

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

 

Գագիկ Տիգրանի Կիրակոսյան

Տեխ. գիտ. դոկտոր,պրոֆ‎եսոր 

Մկրտիչ Ղազարի Սահրադյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Արթուր Արմենի Թադևոսյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Սամվել Միսակի Ասատրյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Գոհարիկ Ռազմիկի Պետրոսյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

 

Արմինե Հրաչիկի Նավասարդյան

Տեխ. գիտ. թեկ., դոցենտ

Գուրգեն Վանիկի Դալլաքյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Ստեփան Գեղամի Պողոսյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Նանա Դավթի Գրիգորյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Կառլեն Մնացականի Մոսեսյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտի պ/կ

Վլադիմիր Գրիգորի Սահակյան

Ֆիզ. մաթ. գիտ., թեկ., դոցենտի 

Կարեն Վահրամի Պետրոսյան

Տեխ. գիտ. թեկ., ասիստենտ

Վահագն Միշայի Խառատյան

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, ֆիզ. մաթ. գիտ. թեկ., ասիտենտ

Գարեգին Արարատի էլոյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Արսեն Գվիդոնի Նադարյան

Տեխ. գիտ. թեկ., ասիստենտ

Սամվել Մայիսի Միրզոյան

Դասախոս

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՎԱԳՅԱՆ

Դասախոս

Հասմիկ Վարուժանի Խաչատրյան

Լաբորանտ

Երանուհի Խաչիկի Հարությունյան

Լաբորանտ

Վարդուհի Արամայիսի Մանուկյան

Մասնագետ

Վերջին հրապարակումներ

H. G. Demirkhanyan, G. G. Demirkhanyan and R. B. Kostanyan
YAG: Yb3+ crystal as a potential material for optical temperature sensorspdf
2018
Հոդված
Г.Г. Демирханян, Р.Б. Костанян, В.М. Мыхитарян
Взаимодействие примесных ионов RE3+ с неоднородным полем излученияpdf
2017
Հոդված
А.Г. Демирханян, Г.Г. Демирханян, Э.П. Коканян
Кристалл LiNbO3–Yb3+: материал для оптического сенсора температурыpdf
2017
Հոդված
Արմինե Նավասարդյան
C++ Ծրագրավորման լեզուpdf
2010
ուսումնամեթոդական ձեռնարկ
Բոլոր հրապարակումները

Նորություններ